Վրաստանի Հանրայինն ու AzTV-ն նույն վստահությունն ունեն

Վրաստանի Առաջին ալիքն ու Ադրբեջանի AzTV-ն Վրաստանում այս տարի ևս նույն վստահությունն ունեն: Այսպիսինն են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի նոյեմբերին անցկացրած հարցումների արդյունքները: Արդյունքները հրապարակվել են այսօր՝ հունվարի 16-ին:

Երկու ալիքին էլ Վրաստանի բնակչության 3-ական տոկոսն է վստահում: Նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2019թ․ մայիս ամսվա ընթացքում անցկացված հարցումների դեպքում:

Միևնույն ժամանակ, Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը 11  վրացական ալիքների շարքում միակն է, որի մասին հարցվածների մեծ մասը՝ 28 տոկոսը հայտարարել է՝ ոչ մի քաղաքական կուսակցության հանդեպ կողմնակալություն չեն ցուցաբերում:

Սրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ամենից շատ վստահություն Վրաստանում ունի «Իմեդի» հեռուստաընկերությունը, որին հաջորդում են «Մթավարի արխին» և «Ռուսթավի երկու» հեռուստաընկերությունը: «Մթավարի արխիին» 1,5 անգամ ավելի շատ հարցված է վստահում, քան «Ռուսթավի երկուսին»:

Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական ալիքների հանդեպ վստահությանը, նոյեմբերի տվյալներով Արմենիա TV-ի հանդեպ վստահություն է հայտնել բնակչության 1 տոկոսը, ապրիլին՝ 2։