Վրաստանը ձմերուկ միայն Հայաստան է վերաարտահանել

2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան է ներկրվել ռեկորդային քանակությամբ ձմերուկ, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տվյալների, այս տարի Վրաստան ձմերուկի ներմուծման գինը բարձրացել է: Եթե 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին ձմերուկի մեկ կիլոգրամը Վրաստան ներմուծելն արժեր 16 ցենտ, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 30-ի։

Վրաստանը ձմերուկ է ներմուծել հետևյալ երկրներից.

  • Իրան՝ 2 167 տոննա՝ 656,2 հազար դոլար արժողությամբ,
  • Թուրքիա՝ 640 տոննա՝ 186,4 հազար դոլար արժողությամբ,
  • Նիդեռլանդներ՝ 4 տոննա՝  7 հազար դոլար արժողությամբ:

Ինչ վերաբերում է վերաարտահանմանը, ապա այս տարվա  5 ամսում Վրաստանը վերավաճառել է 7,19 հազար դոլարի 3,9 տոննա ձմերուկ, այն էլ միայն Հայաստանին։