Երեկվա օրը համառոտ. հունիսի 21

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝  քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել վրաստանյան քաղաքականությունը:

Ղարիբաշվիլին ամփոփել է իր այցը Բրյուսել՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ հանդիպումներին։

Ղարիբաշվիլին կիբերանվտանգության համաժողովի բացմանը հույս է հայտնել, որ միջոցառումը կնպաստի կիբերանվտանգության հարցերի մասնագիտական ​​և մանրակրկիտ քննարկմանը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքներին՝ ասել է, որ հետազոտության հուսալիությունը զրոյական է, և դա տրամադրություններ ստեղծելու լոբբինգի մի մասն է:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է ընդդիմադիր «Մթվավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է նաև Վրաստանը:

Հունիսի 20-ին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության որոշմամբ՝ Ախալգորիի հետ կապող ճանապարհը ժամանակավորապես բացվել է:

Մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հայրը՝ Բեքա Գրիգորիադիսը, որ որդուն ազատ արձակելու պահանջով խորհրդարանի դիմաց երեկ ցույց է անցկացրել՝ ի նշան բողոքի կարել է բերանն ​​ու աչքը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, խորհրդարանում երկու ընթերցմամբ մեծամասնության աջակցությունը ստացած «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը միչև դեկտեմբեր չի ընդունի: 

Ախալցիխեի Օրփոլո պոլիգոնում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակնահարված Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն մահացել է: 

Քութայիսիի քաղաքային դատարանը ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձի, բռնության և սպառնալիքների մեջ մեղադրվողին մեղավոր է ճանաչել։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները գիշերային ակումբում զբոսաշրջիկներից խոշոր չափերի գումար շորթելու գործով 8 անձի են ձերբակալել:

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ռուսթավի 2»-ից լրագրողի և հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիայի հեռացումը անօրինական է համարել: 

Թբիլիսիի քաղաքապետարանը կգնի 18 մետրանոց, 4 դուռ ունեցող ավտոբուսներ։ Էլեկտրոնային մրցույթի հաղթողը հայտնի է, սակայն պայմանագիրը դեռ չի կնքվել։

Հունիսի 25-ին Ախալքալաքի կենտրոնական այգում կանցկացվի երաժշտական երեկո։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին:

Վոլեյբոլի Վրաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Սա առաջին նման հաղթանակն է անկախ Վրաստանի պատմության մեջ։

2023 թվականի ապրիլին Վրաստանը Գերմանիա պնդուկ ներկրող լավագույն եռյակում է: 

2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան է ներկրվել ռեկորդային քանակությամբ ձմերուկ: