Օքրուաշվիլին կշարունակի մնալ կալանքի տակ

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլիին թողել է կալանքի տակ: Դատական նիստից հետո դատախազը հայտարարել է, որ դատարանն ամիսը մեկ անգամ քննարկում է խափանման միջոցը փոխելու հարցը և քանի որ գործում նոր հանգամանքներ չկան, դատարանը նրան թողել է կալանքի տակ:

Դատախազը նաև ասել է, թե դատավորը գտնում է, որ Օքրուաշվիլիի կողմից վկաների հանդեպ ազդեցություն գործելու վտանգ կա:

Օքրուաշվիլիի փաստաբանը պնդում է, որ գործն ամբողջովին քաղաքակական է և Օքրուաշվիլին Իվանիշվիլիի անձնական բանտարկյալն է:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել էր հունիսի 20-ի ցույցերից հետո: