Էրգնեթիում հանդիպում է նախատեսվում

Այսօր, սեպտեմբերի 2-ին Էրգնեթիում միջադեպերի կանխման և դրանց արձագանքման մեխանիզմի (IPRM) մասնակիցների հանդիպում կանցկացվի:

Հանդիպումը տեխնիկական բնույթ կունենա: Արդեն հայտնի է, որ հանդիպման ընթացքում Չորչանա գյուղի հարակից տարածքից ոստիկաններին հեռացնելու հարցը չի քննարկվելու:

Վերջին հանդիպման ընթացքում կողմերը համաձայնել են, որ իրավիճակի սրացում առաջացնող քայլեր չեն արվելու: Միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքելու մեխանիզմի վերջին հանդիպման ընթացքում շեշտը դրվել էր Գուգութիանկարիում ընթացող սահմանազատման հարցի վրա: