Մեկնարկել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 1+4 ծրագրով ընդունվածների գրանցումը

Վրաստանում մեկնարկել է ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 1+4 ծրագրով ընդունվածների գրանցումը։

Ստորև ներկայացնում ենք 2019-2020թթ. ուսումնական տարվա 1+4 ծրագրով ընդունված ուսանողների համար վարչական գրանցման ամսաթվերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական ​​համալսարան — վարչական գրանցման և պայմանագրերի գրանցման ժամանակահատվածը սեպտեմբերի 2-9-ն է (ուսման վարձերի վճարումը): Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 16-ին:

Իլիայի պետական համալսարան — վարչական գրանցման և պայմանագրերի գրանցման ժամանակահատվածը սեպտեմբերի 2-13-ը: Ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 7-ին:

Վրաստանի տեխնիկական համալսարան — վարչական գրանցման և պայմանագրերի գրանցման ժամանակահատվածը սեպտեմբերի 2-19-ը: Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 23-ին:

Համալսարան ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը.

Ատեստատի պատճենը նոտարով հաստատված;
ID/անձնագրի պատճենը՝ 2 հատ (բնօրինակը ներկայացնելով);
Երկու հատ լուսանկար (3×4), էլեկտրոնային տարբերակ CD-ի վրա;
Զինվորական գրանցումը հաստատող փաստաթղթի պատճեն (տղաների համար);
Օտար երկրում ստացած կրթության ճանաչումը հաստատող փաստաթղթի պատճեն (առկայության դեպքում):