Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները այսօր հանդիպումներ կանցկացնեն

Այսօր Եվրո 2020 որակավորման փուլի շրջանակներում Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները կանցկացնեն իրենց երկրորդ հանդիպումները:

Վրաստանի հավաքականը սեփական դաշտում 0:2 հաշվով Շվեյցարիայից կրած պարտությունից հետո այսօր Դուբլինում ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականն իր առաջին խաղում 2:1 հաշվով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Այսօր  ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ֆինլանդիայի ընտրանուն:

Այս պահի դրությամբ Վրաստանի հավաքականը D խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը, Հայաստանի հավաքականը J խմբում 4-րդն է: