Երեք ուղերձ Բրյուսելից. Բորելն ամփոփել է Կոբախիձեի հետ հանդիպումը

Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առանձնացրել է մի քանի առաջնահերթություններ, որոնց վրա Վրաստանը պետք է աշխատի։

Առաջնահերթությունների թվում Բորելը նշել է ընդհանուր անվտանգության և արտաքին քաղաքականության դասավորվածությունը, հակաարևմտյան հռետորաբանության դեմ պայքարը և ընտրական բարեփոխումները մինչև 2024 թվականի հոկտեմբերը:

Բորելը նշել է, որ «կարևոր է բարձրացնել Վրաստանի հետևողականությունը անվտանգության քաղաքականության մեջ»։ Նա նշել է, որ վերջին շրջանում այս ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, բայց նաև ասել է, որ Բրյուսելն ակնկալում է, որ «համապատասխանությունը զգալիորեն կավելանա»։

Բորելի խոսքով, Բրյուսելը ցանկանում է «ավելի շատ քայլեր տեսնել հակաարևմտյան հռետորաբանության և տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ»: Նա Թբիլիսիին կոչ է արել կրկնապատկել ջանքերը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահը նաև ասել է, որ 2024 թվականը կարևոր փորձություն է լինելու վրացական ժողովրդավարության համար՝ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունները։ Նա իշխանություններին կոչ է արել ավարտին հասցնել ընտրական բարեփոխումները՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ առաջարկությունները՝ ազատ, արդար և բաց ընտրություններ անցկացնելու համար։

Ի դեպ, երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ, մասնակցել է Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի 8-րդ նիստին, որը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդում։

Հանդիպումից հետո վարչապետ Կոբախիձեն, Ժոզեպ Բորելին և Օլիվեր Վարհեյը հանդես են եկել ընդհանուր մամուլի ասուլիսով։ Բորելը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչն է, ով միաժամանակ կատարում է Եվրահանձնաժողովի փոխնախագահի դերը։ Օլիվեր Վարհեյը Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատարն է:

Մամուլի ասուլիսում Բորելը ևս մեկ անգամ հայտնեց Եվրամիության աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Նա կրկնել է՝ Եվրամիության դուռը բաց է Վրաստանի համար։

Բորելը նաև հիշեցրել է, որ երբ 2023 թվականի աշնանը եղել է Վրաստանում, և իրեն «զարմացրել է» մայրաքաղաքում եվրոպական դրոշների առատությունը։