Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում մինչև օգոստոսի 7-ը բարձր ջերմաստիճանի ֆոնին որոշ շրջաններում  սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հարթավայրում կլինի +31, +36, սակայն օգոստոսի 5-ից կնվազի 3-4 աստիճանով:

Մայրաքաղաք Թբիլիսիում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կլինի +34, +36 աստիճան։