Վրաստանում նախընտրական տրամադրություն է. Կվիրիկաշվիլին դիմել է ընտրողներին եւ ընտրվողներին

«Կոչ եմ անում պետական բոլոր հաստատություններին՝ որևէ մեկին չտալ հնարավորություն անգամ մեկ խոսք ասել պետական ռեսուրսի օգտագործման մասին»,-կառավարության այսօրվա նիստին նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ընտրություններից 2 օր առաջ վարչապետը դիմել է պետական հաստատություններին, քաղաքական ուժերին եւ բնակչությանը՝ կոչ անելով այս ընտրություններն անցկացնել մեկ քայլ առաջ՝ Վրաստանում իրական եվրոպական ժողովրդավարության հաստատման ճանապարհին։

«Թող մեկընդմիշտ մոռացության մատնվեն բռնի ընտրությունները եւ ընդհանրապես մոռացվի «կեղծված, բռնի ընտրություններ» արտահայտությունը: Սա շատ կարեւոր է, կարծում եմ, վերջին 5 տարիների ընթաքում այս ուղղությամբ շատ քայլեր ենք ձեռնարկել։ Ցանկանում եմ դիմել մեր աջակիցներին եւ եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ուժը տարբերվող կարծիքը հարգելու մեջ է»։

Դիմելով բնակչությանը՝ Կվիրիկաշվիլին կոչ է արել մասնակցել ընտրություններին եւ արտահայտել իրենց կարծիքը:

Թողնել պատասխան