Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբա ճանապարհահատվածը փակ է

Ինտենսիվ ձյան պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն արգելված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբա հատվածում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 29-ին ժամը 11։00-ից մինչև երեկոյան 20։00-ն ընկած ժամանակահատվածը նշված վայրում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելում է։

Նույն ճանապարհի 134-135 կմ հատվածում արգելվում է ավտոմեքենաները կանգառը։

Նյութի աղբյուրը՝ interpressnews.ge

Թողնել պատասխան