Քութայիսիում 45 միլիոն լարիի ներդրումով արտադրամաս է բացվել

Վրաստանի առաջին փոխնախարար, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին Քութայիսիի ազատ տնտեսական գոտում պաշտոնապես բացեց ֆրանսիական «Ատլանտիկ գրուպ» ընկերության էլեկտրական տաքացուցիչների գործարանը։

Եվրոպական ստանդարտներով կառուցված Էլեկտրական տաքացուցիչների գործարանի համար այսօրվա դրությամբ ավելի քան 45 մլն լարի է ներդրվել։

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ գործարանն արդեն ապահովված է համապատասխան սարքավորումներով և մեկ օրում արտադրվում է ավելի քան 500 էլեկտրական տաքացուցիչ, ինչի արդյունքում շաբաթը երկու անգամ տեղի է ունենում արտահանում, այդ թվում նաև Վրաստանի հարևան պետություններ։

Գործարանն ապագայում պլանավորում է արտադրության ընդլայնում, ինչը նշանակում է, որ Վրաստանում կարտադրվի 400 հազար տաքացուցիչ, որոնք կարտահանվեն։

Ֆրանսիական «Ատլանտիկ գրուպ» ընկերությունը Արևմտյան Եվրոպայի երկրներում ամենահայտնի ընկերություններից է, որը գործարաններ ունի աշխարհի 22 երկրներում։

Ընդհանուր առմամբ, Քութայիսիի ազատ տնտեսական գոտում ավելի քան 100 մլն դոլարի ներդրում է կատարվել և աշխատանքով է ապահովվում 370 մարդ։

Թողնել պատասխան