Բորջոմիի քաղաքային խորհրդում կատարվող դեպքերի պատասխանատուն «Վրացական երազանքն» է. Ուգուլավա

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան անդրադարձել է Բորջոմիի քաղաքային խորհրդում տեղի ունեցող դեպքերին, երբ խորհրդի նախագահին ի վերջո իմպիչմենտ հայտարարվեց։

«Բորջոմիի քաղաքային խորհրդում կատարվող դեպքերի համար «Վրացական երազանքն» է պատասխանատու, որը խոսում է ժողովրդավարության ամրապնդման մասին»,-ասել է Ուգուլավան՝ պատահածի մեջ մասնավորապես մեղադրելով  խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գեդևան Փոփխաձեին:

Ըստ Ուգուլավայի՝ բորջոմցիների որոշումն էր, որ քաղաքային խորհրդի ղեկավարը լինի ընդդիմադիր և համագործակցի իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքապետի հետ։

Հիշեցնենք, որ այսօր Բորջոմիի մունիցիպալիտետի քաղաքային  խորհրդում քննարկվել է խորհրդի նախագահ, ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Զազա Չաչանիձեի իմպիչմենտի հարցը։ 19 կողմ  2 դեմ ձայնով Չաչանիձեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Թողնել պատասխան