Թուրքիայում Վրաստանի քաղաքացի է սպանվել

147203655aafb1daead7f80f223568acԹուրքիայում գտնվել է Վրաստանի սպանված մի քաղաքացու դիակ: Այս մասին տեղեկատվություն է տարածել թուրքական մամուլը: «Միլլիյետ»  լրատվականը հաղորդել է, որ սպանվածը 39 տարեկան Միրիան Բոգվարաձեն է: Դիակը գտել են լքված տան մեջ: Սպանվածը վերքեր է ունեցել գլխի հատվածում: Նույն տան մեջ հայտնաբերվել են նաեւ գողացված իրեր: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Վրաստանի քաղաքացու սպանությունը տեղի է ունեցել Մալաթիայի շրջաններից մեկում:

Թողնել պատասխան