Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնին:

Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը մեկ անգամ եւս հաստատել է աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում, Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հարցերը, Վրաստանի բռնազավթված տարածքներում անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության բարդ իրավիճակը եւ ռուսական բռնակցման քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Վրաստանի նախագահն ասել է, որ Վրաստանի գործընկեր երկրները պետք է շատ հստակ դիրքորոշում ունենան այդ փաստերի վերաբերյալ, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն:

Թողնել պատասխան