Հունաստանում Վրաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի և Հունաստանի իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, Աթենք քաղաքում Վրաստանի 4 քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ մեղադրյալները նախօրոք ընտրել են բնակարանները, տեղեկություններ են ձեռք բերել դրանց մասին և հետագայում թալանել։ Ձերբակալվածները Հունաստանի տարածքում ավելի քան 200 բնակարան են կողոպտել։

Իրավապահները ձերբակալվածների մոտ զենք և զինամթերք, փող և տարբեր գողացված իրեր են հայտնաբերել։

Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Լուսանկարը՝ DiversityInc

Թողնել պատասխան