Ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 35,24%-ը

Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ 

Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։ 

Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։ 

Դեկտեմբերի 2-ին կատարվել է 11 699 պատվաստում։ 

Ամենաշատ պատվաստումները կրկին իրականացվել են Թբիլիսիում՝ 3 889 մարդ։ Մյուս շրջաններում տվյալները հետևյալն են.

  • Իմերեթի` 1 663, 
  • Աջարիա` 1 318,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 1 271, 
  • Քվեմո Քարթլի` 1 013, 
  • Կախեթի` 863, 
  • Գուրիա` 543,
  • Շիդա Քարթլի՝ 504, 
  • Սամցխե-Ջավախեթի՝ 268, 
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 260, 
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 107: 

Հիշեցնենք՝ Վրաստանում պատվաստումներն այս պահին իրականացվում են 3 պատվաստանյութով՝ «Pfizer», «Sinopharm» և «Sinovac»։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր