Մենք ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն սցենար ենք ուզում. Ջափարիձե

«Լելոյի» գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեի հայտարարությամբ, ընդդիմությունը ոչ թե հեղափոխական, այլ էվոլյուցիոն սցենար է ուզում: Այս մասին նա հայտարարել է Ֆորմուլա հեռուստաընկերության եթերում:

Մենք չենք ուզում հեղափոխական սցենար: Մենք ուզում են էվոլյուցիոն սցենար: Մենք ուզում ենք սցենար, երբ իշխանության եկած նոր ուժը չի ցանկանում վերացնել իրենից առաջ եղած ուժին: Մենք այս պրակտիկան պետք է ավարտենք այս երկրում, այլ կերպ այս երկիրը չի կարող զարգանալ,- հայտարարել է Ջափարիձեն:

Նա վերջում հավելել է նաև, որ ընդդիմությունը չի ցանկանում վերացնել «Վրացական երազանքին», այլ ուզում է վերադարձնել «օրինական դաշտ»: