Վրաստանի ԵՄ անդամակցման 10 ճանապարհ

Վրաստանի «Քաղաքացիական հասարակության կայունության նախաձեռնությունը» (CSSIGE) ներկայացրել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցման 10 ճանապարհ:

CSSIGE տվյալներով, Եվրամիությանն անդամակցությունը Վրաստանի համար կդառնա ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության նախապայման։ Ուկրաինայում ընթացող գործընթացը ցույց է տվել, որ եվրոպականացման գործընթացն անվերապահորեն կարևոր է։

«Քաղաքացիական հասարակության կայունության նախաձեռնություն» ՀԿ-ն նշում է, որ պատրաստ է աջակցել Վրաստանի Եվրաինտեգրմանը, ըստ այդմ առաջարկում է կառավարությանը 10 ճանապարհ Եվրամիությանը անդամագրվելու համար.

  • Մշակել Եվրաինտրգրման ազգային ռազմավարություն
  • Իրականացնել 2019-ի ապրիլին համաձայնեցված բարեփոխումները
  • Ուժեղացնել ԵՄ-ի անդամ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները
  • Համապատասխան դիվանագիտական ​​ջանքեր գործադրել՝ արագացնելու Եվրահանձնաժողովի թեկնածուի կարգավիճակի գնահատման հարցաշարի ընդունումը
  • Մոբիլիզացնել համապատասխան մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները
  • Վրաստանի ԵՄ ինտեգրման հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարել՝ հաշվի առնելով նոր իրողությունը
  • Անդամակցության գործընթացը դարձնել թափանցիկ և բոլորին հասանելի
  • Քննարկել Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրումը
  • Ասոցացման եռյակի (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան) հետ ուժեղացնել համագործակցությունը
  • Արդարացնել ԵՄ-ի սպասելիքները, ստեղծի համապատասխան ներքին և արտաքին գործոններ