Հեռուստաընկերությունները գովազդից 18,2 մլն լարի եկամուտ են ստացել

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ի

Երրորդ եռամսյակում հեռուստաընկերությունները (ՀԸ) գովազդից ընդհանուր առմամբ 18,2 մլն լարի եկամուտ են ստացել: 

Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի (ComCom) տվյալներով, 2023 թվականի երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) հեռուստատեսային հեռարձակողների գովազդային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 23.3 տոկոսով՝ 3,5 մլն լարիով: Գովազդային եկամուտներն աճել են հիմնականում իշխանամետ «Իմեդի»-ի և «Ռուսթավի 2»-ի հաշվին, ընդդիմադիր «Մթավարի արխի»-ինը նվազել է:

Հեռուստաընկերությունների եկամուտները.

  • «Իմեդի»՝ ավելացել է 1,4 մլն լարիով,
  • «Ռուսթավի 2»՝ ավելացել է 1,1 մլն լարիով,
  • «Մթավարի արխի»՝ նվազել է 0,2 մլն լարիով,
  • POS TV՝ ավելացել է 0,5 մլն լարիով,
  • «Ֆորմուլա»՝ ավելացել է 0,4 մլն լարիով,
  • TV Pirveli՝ ավելացել է 0,1 մլն լարիով:

Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ամենաշատ գովազդը տեղադրվել է «Իմեդի»-ում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29 տոկոսով և դարձել 6,3 մլն լարի։ Երկրորդ տեղում «Ռուսթավի 2»-ն է, որի եկամուտն աճել է 73 տոկոսով և դարձել 2,6 մլն լարի:

Անցյալ տարի հեռուստատեսային գովազդից եկամուտը նվազել էր, քանի որ կառավարությունն արգելել է ազարտային խաղերի ընկերություններին գովազդ հեռարձակել: Արդյունքում, եթե 2021 թվականին հեռարձակողները ազարտային խաղերի ընկերություններից ստացել են գրեթե 18 մլն լարի, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը նվազել է 70 տոկոսով և կազմել 5 մլն լարի։