Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է 6,5 միլիարդ դոլարի

Ամերիկյան Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը հասել է 6,5 միլիարդ դոլարի։

Ընթացիկ տարվա սկզբից մինչև դեկտեմբերի 27-ը Իվանիշվիլիի ունեցվածքն ավելացել է 950 միլիոն դոլարով. Իվանիշվիլին ներկայումս զբաղեցնում է 396-րդ տեղը։

Bloomberg-ը գրում է, որ Իվանիշվիլին 1990-ականներին Ռուսաստանում իր հարստությունը ձեռք է բերել տարբեր բիզնեսների միջոցով, այդ թվում՝ երկաթի հանքաքար արտադրողների, պողպատի գործարանների, բանկերի և անշարժ գույքի հավաքածու կառուցելու միջոցով։ 2003-ից 2006 թվականներին նա վաճառել է իր ակտիվների մեծ մասը, իսկ մնացածը՝ 2012 թվականի հոկտեմբերին, նախքան Վրաստանի վարչապետ ընտրվելը։ Վարչապետի պաշտոնը լքել է 2013 թվականին:

Ի դեպ, Bloomberg Billionaires Index-ը Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատում է 2013 թվականից։