«Վրացական երազանք»-ը կեղծ բարեփոխումներով է զբաղվում. Կապանաձե

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Սերգի Կապանաձեի գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ը զբաղված է կեղծ բարեփոխումներով:

«Իրականությունը սա է.  ձեր իշխանության գալուց հետո լարին արժեզրկվեց, ինչը հարվածեց յուրաքանչյուրի գրպանին: Ձեր կառավարման հետևանքով կյանքը թանկացել է, գնաճ է գրանցվել, տրանսպորտի ուղեվարձն է թանկացել: Ձեր օրոք երկրի արտաքին պարտքը հասել է Շևարդնաձեի ժամանակ եղած պարտքին»,- հայտարարել է Կապանաձեն:

Թողնել պատասխան