Կորոնավիրուսի տարածվածությունն ըստ շրջանների

Վրաստանն արդեն հայտնվել է կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի ճիրաններում: Վրաստանում օրական միջինում գրանցվում է կորոնավիրուսով վարակման 5 000 և ավելի նոր դեպք: 

Այսօր գրանցվել է 7 521 նոր դեպք, որից 1 254 դեպքը՝ լաբորատոր պայմաններում հաստատված «օմիկրոն» շտամն է։ Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես, այսօր գրանցվել է 4 171 նոր դեպք: 

Կորոնաիրավիճակը մյուս շրջաններում հետևյալն է.

  • Աջարիա՝ 801,
  • Իմերեթի՝ 792,
  • Շիդա Քարթլի՝ 308,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 302,
  • Քվեմո Քարթլի՝ 285,
  • Կախեթի՝ 263,
  • Գուրիա՝ 193,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 171,
  • Սամցխե Ջավախեթի՝ 108,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 55: 

Նշենք, որ այսօրվա դրությամբ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1 006 864-ի: