Վրաստանում կորոնավիրուսով ավելի քան 1 մլն մարդ է վարակվել. հունվարի 18-ի տվյալները

Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 521 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 006 864-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 160 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 934 667 մարդ։

Վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 14 512:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 13.34 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10 %, վերջին 7 օրվանը՝ 10.26 %: