Կորոնավիրուսի նոր տվյալները Վրաստանում. 42 մահ մեկ օրում

Հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  2 800 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 621 420-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  1 485 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 593 153 մարդ։

Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 9 110:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.31%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.51%, վերջին 7 օրվանը՝  5.16%: