Դեսպան Սմբատյանն այցել է Թբիլիսիի 103 հանրային դպրոց

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի համար 103 հանրային դպրոց, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը հանդիպել է դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեի, ուսմասվարի, շրջանային ռեսուրս կենտրոնի ղեկավարի և մի շարք ուսուցիչների հետ։

«Դպրոցի տնօրենի և մանկավարժների ուղեկցությամբ ՀՀ դեսպանը շրջայց է կատարել դպրոցի դասասենյակներում, ծանոթացել ուսումնական պրոցեսի կազմակերպման համար ստեղծված լավ պայմաններին և ողջունել դպրոցի հայկական ավագ դասարաններում սովորող աշակերտներին։

Այցի ավարտին ՀՀ դեսպանը դպրոցին նվիրել է գրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ: