Ռուսաստանը թույլ չի տա որևէ ագրեսիա Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ. Լավրով

«Ռուսաստանը թույլ չի տա որևէ ագրեսիա Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ»,- այս մասին Комсомольская правда ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսկերպ պատասխանել է լրագրողի այն հարցին, որ Անդրկովկասում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի և Վրաստանի ռազմական քաղաքականության համագործակցության ուժեղացում:

«Համոզված եմ, որ իրենց գումարտակներով ոչ մի տեղ չեն մտցնի քթները: Նրանք հասկանում են, որ մենք դաշնակցում ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Մենք ագրեսորներին թույլ չենք տա հարձակվել մեր դաշնակիցների վրա»,- հայտարարել է Լավրովը: