ԿԸՀ-ն հրապարակել է Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Խորհրդարանական համամասնական ընտրությունների վերջնական արդյունքներն, ըստ որոնց Խորհրդարան է մտնում երեք քաղաքական կուսակցություն:
«Վրացական երազանք»՝ 48, 68 %,  64 մանդատ
«Միացյալ ազգային շարժում»՝  27,11%, 27 մանդատ
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 5,01 %, 6 մանդատ
Խախտումների պատճառով կրկնակի ընտրություններ էին նշանակվել 4 տեղամասերում:
Հիշեցնենք, որ 77 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակով՝ համամսանական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնական: Առաջին փուլում 23 մեծամասնական ընտրատարածքում հաղթանակ տարան իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուները, 2-րդ փուլը, հոկտեմբերի 30-ին կանցկացվի 50 ընտրատեղամասերում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 %-ի շեմը: Սրանից հետո միայն պարզ կդառնա՝ իշխող կուսակցությունը կստանա թե ոչ սահմանադրական մեծամասնություն, ինչի համար հարկավոր է 113 մանդատ: Վրաստանի խորհրդարանն ընդհանուր առմամբ 150 պատգամավորական տեղ ունի:

Թողնել պատասխան