«Երևան-Բաթումի, բարեկամության ճանապարհ». Ֆիլմի պրեմիերա Թբիլիսիում

Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանի աջակցությամբ հոկտեմեբրի 25-ին, ժամը 16:00-ին, Խորհրդարանում տեղի է ունենալու «Երևան-Բաթումի , բարեկամության ճանապարհ»  վավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը:

Ֆիլմը նկարահանվել է Բաթումիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ, Մշակույթի ոլորտում ազատ նախաձեռնությնունների աջակցության ծրագրի շրջանակներում: Ֆիլմի համահեղինակներն են Վրաստանի «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան, ով ֆիլմի ռեժիսորն է, պրոդյուսերը և սզենարի հեղինակը , գաղփարը Գարիկ Աբելյանինն է, ով նաև օպերատորն է: Հիշեցնենք, որ նույն հեղինակների առաջին՝ «Մերոնք մերոնց» մոտ ֆիլմն արդեն ներկայացվել է հանրությանը և բարձր գնահատականի արժանացել:

Նոր ֆիլմում, Բաթումիում, Քոբուլեթիում , Ուռեկիում նկարահանված կադրերում կարելի է տեսնել հայերի և վրացիների  բարեկամության տարբեր օրինակներ, ինչպես են Աջարիայում մեկանգամյա հանգստից հետո նրանք շարունակում ընկերական-բարեկամական հարաբերությունները,  նույնիսկ ամուսնության օրինակներ կան: Ֆիլմի գլխավոր զրուցակիցներից մեկը Բաթումիի քաղաքապետ Գեորգի Երմակովն է: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նախաձեռնության նպատակը զբոսաշրջության զարգացումն է՝ հայ-վրացական ընկերական հարաբերությունների խորացման ճանապարհով:

Թողնել պատասխան