Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 30

Ուռուցքաբանական վիրաբուժությունը կֆինանսավորվի նաև տարեկան 40 հազար լարիից ավելի եկամուտ ունեցող անձանց համար։

Վրաստանում ավելի քան 50 հասարակական կազմակերպություններ, որոնք հիմնականում աշխատում են մարդու իրավունքների, արդարադատության և սոցիալական հարցերի շուրջ, համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ երկրի իշխանությունները պաշտպանում են ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց՝ դատավորներին և նախկին գլխավոր դատախազին։

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ իրավապահները ձերբակալել են 1975 թվականին ծնված Վ.Ա.-ին, ով կնոջն ու հաշմանդամություն ունեցող անձին ստիպել է ողորմություն հավաքել։ Հանցագործությունը պատժվում է 12-ից 15 տարի ազատազրկմամբ։

Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության արագընթաց մայրուղու Ռիկթոիի 27 կիլոմետրանոց հատվածը շահագործման է հանձնվել: Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու այս հատվածը ներառում է 65 կամուրջ և 38 թունել:

Եվրամիությունը կշարունակի սերտորեն աշխատել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ՝ աջակցելով բարեփոխումների իրականացմանը:

Ուկրաինայում ընթացող պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել:

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 566 հազար 980 միջազգային այցելու։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, 2024 թվականին կրթության նախարարությանը կհատկացվի լրացուցիչ կես միլիարդ լարի, որից 160 միլիոնը կուղղվի ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը։

«Խիստ անհանգստացնող է, երբ սեփական երկրում ունես մարդիկ, ովքեր խոսում են թշնամու լեզվով և հավատում են, որ իրենք իրենց տանն են»,- ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ու դատարանների որոշումները գործիք են՝ սահմանափակելու քաղաքացիական իրավունքները: