«Շին» բազմազգ փառատոնը Մառնեուլիում կնշվի նոյեմբերի 3-ին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում «Շին» բազմազգ փառատոնը կնշվի նոյեմբերի 3-ին, գրում է MarneuliFM-ը:

Փառատոնն  անցկացվելու է Մառնեուլի քաղաքի տարածքում։ Փառատոնի կազմակերպումը վստահվել է Մառնեուլիի մշակույթի կենտրոնի հայտարարած մրցույթի հաղթող «Ջիթի Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Միջոցառման համար Մառնեուլիի բյուջեից կծախսվի 85 հազար լարի։

Ըստ Մառնեուլիի մշակույթի կենտրոնի՝ «Շին»-ը գործող փառատոններից տարբերվող մշակութային-ստեղծագործական միջոցառում է, որը ստեղծվել է քաղաքապետարանում ապրող էթնիկ խմբերի ինքնության տարրերի պահպանման, զարգացման և հանրահռչակման գաղափարով՝ լեզուն, ավանդույթները, ստեղծագործական յուրահատկությունները, մշակութային ժառանգությունը: Փառատոնի նպատակն է խթանել էթնիկ խմբերին փոխըմբռնման/վստահության կամուրջներ կառուցել միմյանց միջև` մշակութային երկխոսության միջոցով

Ի դեպ, փառատոնը Մառնեուլիի մունիցիպալիտետում առաջին անգամ նշվել է 2022 թվականին՝ Ալգեթի գյուղում։ Այնուհետև մշակույթի կենտրոնը հայտարարեց, որ փառատոնը ավանդական է դառնալու, և ամեն տարի փոխվելու է անցկացման վայրը։

Անցած տարի փառատոնի համար Մառնեուլիի բյուջեից ծախսվել էր 21 հազար լարի, այս տարի գումարն ավելացել է 64 հազար լարիով։