Սև ծովում բախվել են ռուսական և թուրքական նավեր

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հետազոտական «Լիման» նավը Սև ծովում բախվել է թուրքական «Աշոտ-7Ս»-նավին: Ռուսական նավի վրա գտնվողներից ոչ ոք չի տուժել, 15 թուրք նավաստի անհետ կորած է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ` նավերը միմյանց են բախվել Բոսֆորի նեղուցից 40 կմ հեռավորության վրա:

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ` նավերը բախվել են վատ տեսանելիության պայմաններում, իսկ ռուսական նավը հնարավոր է խորտակվի:

Ավելի ուշ տեղեկատվություն է տարածվել, որ ռուսական նավը ստացված վնասվածքների հետևանքով խորտակվել է: Նավում գտնվող բոլոր 78 հոգին փրկվել է:

Թողնել պատասխան