Երեկվա օրը համառոտ. մարտի 6

Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերի քննարկմանը զուգահեռ խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այրել են Ռուսաստանի Դաշնության դրոշը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո՝ 2013 թվականից ի վեր, Վրաստանը դոնորներից ստացել է 3,943 մլրդ լարի (մոտ 1,482 մլրդ դոլար) դրամաշնորհ:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) նախկին ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, եթե Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն ընդունի «գործակալների» մասին օրենքը, ապա ինքը չի կարող խոսել, քանի որ կհամարվի «գործակալ»:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հերթական անգամ կոչ է արել Վրաստանի խորհրդարանին չընդունել «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:

Վրաստանում գործող տարբեր բուհերի 237 դասախոսներ դիմել են խորհրդարան՝ կոչ անելով «չընդունել ռուսական օրենքը»։

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ «Օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթի ընդունումը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ձգտումներին, ԵՄ նորմերին և արժեքներին։

«Վրաստանի ազգային պլատֆորմը» (ՎԱՊ) հայտարարություն է տարածել «Օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ նշելով, որ ամերիկյան օրենքի վրացական խմբագրության մեջ միտումնավոր բաց է թողնվել 613-րդ հոդվածը (բացառություններ/ EXEMPTIONS) և կարևոր կետերից մեկը՝ «f»-ն (FARA)։

Սամցխե-Ջավախեթիի հասարակական կազմակերպությունները շրջանի մեծամասնական պատգամավորներին կոչ են անում չաջակցել խորհրդարանում քննարկվող «Օտարերկրյա գործակալների» փաթեթին։

Թբիլիսիի փողոցներում պաստառներ են հայտնվել «Անհայրենիք դավաճաններ» և «Եկեղեցուն հայհոյող լրտեսներ» մակագրությամբ։

«Երիտասարդական եվրոպական խորհրդարան-Վրաստանի» (EYP) հիմնադիրները, հանձնաժողովը, նախկին և ներկա անդամներն արձագանքել են Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության գործակալների մասին» փաթեթին՝ նշելով, որ օրենքի ընդունումն անուղղելի վնաս կհասցնի երկրի եվրոպական ապագային:

Երեկ առավոտյան խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների» աղմկահարույց օրինագծերի քննարկմանը զուգահեռ Թբիլիսիի կենտրոնում մեկնարկած բողոքի բազմամարդ ակցիային մասնակցել են նաև տաբեր բուհերի ուսանողներ:

Վրաստանի նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլիի խոսքով՝ այս ամիս վառելիքի գինը կնվազի ևս 30-40 թեթրիով:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) իրավական եզրակացություն է պատրաստում Վրաստանում մեծ աղմուկ հանած «օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթի վերաբերյալ։