Թբիլիսիում հրազենային հարձակման հետևանքով վիրավորված տղամարդու վիճակը ծանր է

Թբիլիսիի Ցոտնե Դադիանի փողոցում հրազենի կրակոցից վիրավորված 40-ամյա տղամարդի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել Tbilisi Central առեւտրի կենտրոնի տարածքում: Իրավապահներն արդեն ձերբակալել են հարձակվողին։

Քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, այն ենթադրում է 3-ից 5 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան