Քննարկել են Վրաստան-Հայաստան սահմանի հատման պարզեցված ռեժիմի կիրառման հարցը

Երևանում կայացած Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների՝ Իլիա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև սահմանի հատման պարզեցված ռեժիմի կիրառման հարցին, որը կիրականացվի մոտ ապագայում։

Հանդիպանը քննարկվել են նաև առևտրի, տնտեսական, տարանցման և տրանսպորտի հարցեր։

Ի դեպ, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետները ստորագրել են «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքացիների առանց վիզայի երկկողմանի տեղաշարժի մասին» համաձայնագիրը։

Հարկ է նշել, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան երկու երկրների սահմանը հատել նույնականացման (ID) քարտերով։

Վրաստանից Հայաստան՝ ID քարտերով