Վրաստանի կուսակցությունների վարկանիշն ըստ Edison research-ի

«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հետազոտման արդյունքներն արտացոլում են հոկտեմբերի  2-ի ընտրությունների մասնակից կուսակցությունների մասին հանրային տրամադրությունները:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 13-ից սեպտեմբերի 5 -ն ընկած ժամանակահատվածում: Դեմ առ դեմ հարցմանը մասնակցել է 1500 մարդ` 18-ից բարձր տարիքի:

Հարցին «եթե այսօր ՏԻՄ ընտրություններ լինեն, ո՞ւմ կընտրեք», պատասխանները հետևյալ կերպ են բաշխվել.

  • «Վրացական երազանք» — 33%
  • «Միացյալ ազգային շարժում» — 25%
  • «Վրաստանի համար» -Գիորգի Գախարիա — 10%
  • «Լեյբորիստական կուսակցություն» — 6%
  • «Գիրչի- առավել ազատություն» (Զուրաբ Ջափարիձե) — 4%

Նույն հետազոտության համաձայն, առանձնացվել է նաև նրանց կարծիքը, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններին ձայն էին տվել «Վրացական  երազանքին»: Հարցվածների այս սեգմենտի 67%-ն պահպանում է կարծիքը, ու պատրաստվում է կրկին քվեարկել այս կուսակցության օգտին: Մնացած ռեսպոնդենտները՝

  • 11% — «Վրաստանի համար»- Գիորգի Գախարիա
  • 6% — «Միացյալ ազգային շարժում»
  • 3% — «Լեյբորիստական կուսակցություն»
  • 2% — «Գիրչի- առավել ազատություն»
  • 2% — «Հայրենասերների դաշինք»
  • 1% — «Լելո»
  • 1% -«ժողովրդի համար-Աննա Դոլիձե»
  • 7% — այլ