Իշխանափոխությունից հետո Վրաստանը 1,482 մլրդ դոլարի դրամաշնորհ է ստացել

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո՝ 2013 թվականից ի վեր, Վրաստանը դոնորներից ստացել է 3,943 մլրդ լարի (մոտ 1,482 մլրդ դոլար) դրամաշնորհ, փոխանցում է BusinessPressNews-ը:

Այդ թվում, 2023 թվականին նախատեսվում է տարբեր միջազգային կազմակերպություններից ու ֆինանսական կառույցներից դրամաշնորհների տեսքով ստանալ 279 մլն 550 հազար լարի (մոտ 105 հազար 075 դոլար)։

Ըստ տեղեկության՝ ֆինանսական այս միջոցները նախատեսվում են օգտագործել այնպիսի ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են՝ դպրոցների վերականգնումը, էներգետիկայի ոլորտի բարեփոխումը, տարբեր թաղամասերի ջրամատակարարման ապահովումը, մասնագիտական ​​կրթական ծրագիր, Վարդնիլիի և Էնգուրիի հիդրոէլեկտրակայանների վերականգնման և այլնի համար։