Շինարարական թույլտվություններն ավելացել են

Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում տրվել է 8169 շինթույլտվություն (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 1,1 տոկոսով ավելի), փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Ըստ տեղեկության՝ 8169 շինթույլտվությունը ներառում է 6363,1 հազար քառակուսի մետր տարածքով շենքերի և շինությունների կառուցման համար (18 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում)։ Շինթույլտվությունների 73,5 տոկոսը ստացվել է երկրի 4 շրջաններից, այն է՝ Թբիլիսիից իրականացվելիք շինարարական աշխատանքների 48,6 տոկոսը, Մցխեթա-Մթիանեթի շրջանից՝ 9,4 տոկոսը, Քվեմո Քարթլիի շրջանից՝ 8,9 տոկոսը, Իմերեթի շրջանից` 6,6 տոկոսը։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին շինթույլտվություններ են տրվել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրի օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական օբյեկտների և այլ շինությունների կառուցման համար։