Վրաստանից արտերկիր փոխանցումների ծավալն աճել է

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալների համաձայն՝ Վրաստանից արտերկիր փոխանցումների ծավալն աճել է 9,3 տոկոսով։

ԱԲ-ի փոխանցմամբ, 2022 թվականի սեպտեմբերին արտերկիր է ուղարկվել 31,950 մլն դոլար, իսկ 2021 թվականի սեպտեմբերին՝ 29,211 մլն դոլար։

Վրաստանից 2022 թվականի սեպտեմբերին ամենաշատ գումար է փոխանցվել հետևյալ երկրներ.

  • Թուրքիա՝ 6,325 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 5,867 մլն դոլար,
  • Ռուսաստանի Դաշնություն՝ 3,007 մլն դոլար,
  • Ադրբեջան՝ 2,243 մլն դոլար,
  • Հունաստան՝ 1,764 մլն դոլար,
  • ԱՄՆ՝ 1,484 մլն դոլար,
  • Լեհաստան՝ 1,339 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 1,035 մլն դոլար,
  • Ուզբեկստան՝ 973,1 հազար դոլար,
  • Գերմանիա՝ 906 հազար դոլար: