Վարորդական քննությունների ամրագրման ժամկետը երկարացվել է

Վրաստանի ծառայությունների գործակալությունը տեղեկացրել է, որ տրանսպորտային միջոցի վարման իրավունքի ստացման գործնական քննության երկրորդ փուլի համար նախատեսված ամսաթվերի ամրագրումը, մեկ ամսվա փոխարեն, հասանելի է դարձել մեկուկես ամիս ժամկետով։

«Քննական տեղերի լրացումից հետո, նույն ժամանակահատվածի համար փուլ առ փուլ կավելանա ևս ավելի քան 3000 լրացուցիչ տեղ։ Սա հնարավորություն կտա նաև այն անձանց, որոնք տարբեր պատճառներով չեն հասցրել ամրագրում կատարել տեղերի բացման հենց սկզբում, քննությանը ներկայանալու ամսաթիվն ընտրել ավելի ուշ»,— ասված է Ծառայությունների գործակալության տարածած հայտարարության մեջ։