Երկրի տնտեսությունն առողջ է. նախարար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան վստահեցնում է, որ չնայած տնտեսական գլոբալ մարտահրավերներին, տնտեսությունն աճում է, իսկ ազգային արժույթը պահպանում է կայունություն։

Նախարարը վստահեցրել է, որ երկրի տնտեսությունն առողջ է, իսկ հարկ եղած դեպքում կառավարությունը կմտածի հակաճգնաժամային միջոցառումների մասին:

«Մեր տնտեսությունն աճում է, մեր արտահանումը աճում է, մեր ազգային արժույթը ուժեղանում է և սա ճիշտ դրամավարկային և ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքն է», — ասել է Թուրնավան: