Պատրաստ ենք ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Զալկալիանի

Վրաստանը, որպես ամենաառաջադեմ ասպիրանտ երկիր, անում է ամեն բան և ունի բոլոր պրակտիկ գործիքները ՆԱՏՕ-ին վերջնական անդամակցության համար»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«ՆԱՏՕ-ին և անդամ երկրներին հնարավորինս օգնում ենք մեր ռացիոնալ քաղաքականությամբ և ասում, որ Վրաստանը չի օգտագործի ուժ սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար և սա իրավական պարտավորություն է: Մեր խաղաղ քաղաքականությամբ, հնարավորինս օգնում ենք գործընկերներին, որ նրանք վերջնականապես համոզվեն, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, և որ դա անշրջելի գործընթաց է ու բարեփոխումների ճանապարհով գնում ենք դեպի վերջնական նպատակ` անդամակցություն»,- հայտարարել է Զալկալիանին: