Վրաստանի Ֆիննախի քննչական ծառայությունը նոր ղեկավար ունի

Վրաստանի փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին այսօր աշխատակազմին է ներկայացրել  նախարարության քննչական ծառայության նոր ղեկավար Լեւան Գամկղրելիձեին։ «Այսօր ծանոթացա Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշկատակիցների հետ: Ուզում եմ հիշեցնել, որ տնտեսական հանցագործության դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակով քննչական ծառայությունում փոփոխություններ են սկսվելու»,- ասել է քննչական ծառայության նորանշանակ ղեկավարը:

Գամկղրելիձեն վստահեցրել է, որ փոփոխությունները հարջողություն կունենան, քանի որ տեղյակ է ոլորտի խնդիրներին։ Նա կփոխարինի Գիորգի Բադաշվիլիին, որը կշարունակի մասնագիտական գործունեությունը գլխավոր դատախազությունում:

Թողնել պատասխան