Marneuli fest 2018. միավորելով Մառնեուլիի շրջանի հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդներին․ լուսանկարներ

Պատկերացրեք մի տարածք Վրաստանում, որտեղ 2 օր շարունակ վրաստանաբնակ  հայ, վրացի, ադրբեջանցի պատանիները համախմբվելու և համատեղ ուժերով ստեղծագործելու հնարավորություն ունեն:marneuli2 Երեք ազգությունների ներկայացուցիչները սիրով կիսվում են լեզվի ու մշակույթի մասին ունեցած իրենց գիտելիքներով։ Կենդանի երաժշտության ներքո պարում են, նկարում, երգում ու մասնակցում տարբեր խաղերի:

Այս հետաքրքիր գաղափարը կյանքի կոչելու նպատակով «Դրոնի» երիտասարդական կազմակերպության գործունեության շրջանակներում Չեխիայից Վրաստան են եկել կամավորներ, որոնք այստեղ գտնվելու 45 օրվա ընթացքում միջոցառումներ են անցկացնում Մառնեուլիում, Պանկիսիում և Ուդաբնոյում:marneuli7

«Մառնեուլի ֆեստ 2018» խորագրով բազմակողմանի փառատոնը ներառում էր տասը կրթական, մշակութային և տեղեկատվական տաղավար, իսկ միջոցառումը նախատեսված էր Մառնեուլիի և դրա հարակից գուղերի բնակիչների համար: Փառատոնը տեղակայված էր Մառնեուլիի մունիցիպալիտետի առջևում գտնվող այգում: marneuli8Ծրագրի իրականացմանը, ի դեպ, աջակցել էր նաև մարզպետարանը, որտեղ նույնպես անցկացվեց ֆիլմի դիտում՝ մարդու իրավունքների թեմայով: Փառատոնին աջակցել էր նաև Երիտասարդական զարգացման կենտրոնը՝ էլ ավելի բազմազան դարձնելով այն պարերով և տարբեր խաղերով:marneuli9

Hobby house ստուդիան նույնպես ներկայացված էր փառատոնին։ Այստեղ մեկ տարի ուսում ստացած դպրոցականներն արդեն կամավոր հիմունքներով դասավանդում են իրենցից փոքրիկներին ՝ սովորեցնում են ասեղնագործություն, գորգագործություն, կոլաժներ, աքսեսուարներ պատրաստել: Մառնեուլիի շրջանի Շուլավերի համայնքի 8-րդ դասարանցի Աննա Հակոբյանն արդեն փոքրիկ ուսուցչուհի է, հպարտությամբ ասում է. «Բացի նրանից, որ ունեցել ենք մի քանի  ցուցահանդես, ուրախ եմ, որ այս տարիքում կարողանում ենք գումար վաստակել՝ վաճառելով մեր իսկ ստեղծած իրերը»։marneuli11

Աննան հավելում է նաև, որ նման փառատոնները հնարավորություն են տալիս ոչ միայն ինքնադրսևորվել, այլև ճանաչել այլազգի հասակակիցներին: Վերջինս, ի դեպ, անհամբեր սպասում է Մառնեուլիի շրջանում նախատեսվող One Caucasus նախագծի մեկնարկին, որին տարիներ շարունակ մասնակցում է ստուդիայի այլ  աշակերտների հետ միասին:

marneuli12

marneuli6

Թողնել պատասխան