Օմբուդսմանը խոսել է Քվեմո Քարթլիի դպրոցների մասին

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան խոսել է Քվեմո Քարթլիի շրջանի դպրոցներում առկա տագնապալի իրավիճակի մասին: Լոմջարիայի խոսքով, ուսումնական հաստատություններում առկա ծանր սանիտարահիգիենիկ իրավիճակի և դրանց անհապաղ լուծման առաջարկով արդեն դիմել է համապատասխան մունիցիպալիտետներին:

Լոմջարիան հիմնական խնդիրն է համարում մաքուր ջրի բացակայությունը:

«Դպրոցական աշակերտներին խմելու ջուր չի մատակարարվում, ինչպես նաև զուգարաններ կա՛մ ընդհանրապես չկան, կա՛մ այնքան վատ վիճակում են, որ աշակերտները գերադասում են ընդհանրապես չօգտվել», — հայտարարել է օմբուդսմանը:

Թողնել պատասխան