Տկղիբուլիի երեք կղզի վաճառվել է

Վրաստանի Իմեթեթիի շրջանի Տկղիբուլի ջրամբարի երեք կղզիներ աճուրդով վաճառվել են ավելի քան 3 միլիոն լարիով (1,1 միլիոն դոլար), տեղեկացնում է տնտեսական bm.ge լրատվականը:

Կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 370 հազար քառակուսի մետր։ Տկղիբուլիի քաղաքապետարանը դրանք վաճառել է առանձին լոտերով։ Ամենամեծը՝ ավելի քան 315 հազար քառակուսի մետր մակերեսով, գնվել է 1 միլիոն 700 հազար 1 լարիով՝ նախնական արժեքից 1 լարիով ավելի։

Մոտ 32 հազար քառակուսի մետր մակերեսով կղզին վաճառվել է սկզբնական գնից գրեթե չորս անգամ թանկ՝ 663 հազար լարիով։ Ամենափոքր կղզու համար՝ 21,4 հազար քառակուսի մետր մակերեսով, վճարել են էլ ավելի՝ 676 հազար լարի։

Ըստ bm.ge լրատվամիջոցի, ամենամեծ կղզու սեփականատեր է դարձել Emes ընկերությունը, որը կապված է գործարար Միրիան Քաթամաձեի հետ, ով ղեկավարում է Redco ընկերությունը։

Բոլոր երեք դեպքերում ներդրողների համար պարտավորությունները հետևյալն են՝ կանաչապատում, տնտեսական գործունեություն, զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցում, տեղի բնակչության զբաղվածության հարցի լուծում։ Յուրաքանչյուր ներդրող այդ նպատակների համար պետք է ծախսի առնվազն 8 մլն լարի։