Վրաստանում մինչև օգոստոսի 3-ը անկայուն եղանակ է սպասվում

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում անձրև է սպասվում է: Արևելյան և արևմտյան Վրաստանում կանխատեսվում է 33 աստիճան տաքություն:

Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 34 աստիճան:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում մինչև օգոստոսի 3-ը անկայուն եղանակ է սպասվում: