Անցած գիշեր կորցրեցի գիտակցությունս և ընկա․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստին դատավոր Գիորգի Արևաձեն ընթերցել է Սաակաշվիլիի հայտարարությունը, ըստ որի Սաակաշվիլին չի կարող հեռավար կերպով միանալ նիստին․ «անցած գիշեր կորցրեցի գիտակցությունս և ընկա»։

Այս պահին Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու գործընթաց է իրականացնում։

Դատավարության ընթացքում դատավորը ընթերցեց քրեակատարողական հիմնարկի արձանագրությունը և «Վիվամեդ» կլինիկայի հաղորդումը, ըստ որի՝ բժիշկը խորհուրդ չի տալիս Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել առողջական վիճակի պատճառով։

Նշենք, որ Սահակաշվիլիի փաստաբանները դիմել են դատարան՝ Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու համար։ Դատավոր Գիորգի Արևաձեն կքննի նշված միջնորդությունը։