Խորապես վշտացած եմ Սագարեջոյի ողբերգության առնչությամբ․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյում տեղի ունեցած դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Խորապես վշտացած եմ Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության առթիվ, որը խլեց ոստիկանի և չորս քաղաքացու կյանք։ Իմ անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում հանգուցյալների ընտանիքի անդամներին, հարազատներին, հերոս ոստիկանի ծառայակիցներին և ողջ ՆԳՆ-ին։

Հարձակման հետևանքով տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից գիշերը ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 5 մարդ: