Ղարիբաշվիլին վերադառնում է քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետ (2013-2015 թթ.) Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքականություն է վերադառնում: Վերջինս կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը:

«Ղարիբաշվիլիի վերադարձը կնպաստի կուսակցության ուժեղացմանը»,- հայտնելով նորությունը, վստահեցրել է քաղաքապետ, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Նա նշել է, որ որոշումը կայացվել է կուսակցության քաղխորհրդում։

Միևնույն ժամանակ իշխող կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվել` քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հարցով քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Գիա Վոլսկին: